Մի մրգի պատմություն (ուսումնական նախագիծ)


Բերք ու բարիքի շրջան է։ Սովորողների սիրելի միրգ/բանջարեղենը կդառնա դասընթացի մի մաս` ուսումնական պլան բերելով աշնան համն ու հոտը։

Գործողությունների նկարագրություն

  • Ընտրելով որևէ միրգ/բանջարեղեն, սովորողները նախ կկազմեն դրա մասին նկարագրական նյութ`
    ինչպիսի՞ տեսք ունի, ի՞նչ բաղադրիչներ ունի, օգտակար ու վնասակար ի՞նչ հատկություններ ունի, որքան է բույսի մշակման և աճի ժամանակահատվածը, այն սիրելու պատճառը և այլն։
  • Հաջորդը միրգը պատրաստելու և պատկերելու տեխնոլոգիական գործընթացն է` հետաքրքիր որևէ մոտեցմամբ։ Օրինակ, երբ միրգն ունի աչքեր, քիթ և այլն։ Ստացված աշխատանքները փաքցվելու են դասարանում՝ աշնանային միջավայր ստեղծելու նպատակով։
  • Միրգը դառնում է գործող կերպար։ Սովորողը դառնում է ստեղծագործող` գրելով հեքիաթ` համապատասխան գործողությունների պլանի` միջավայրի նկարագրություն, որտեղ ապրում է միրգը, որին սովորողը անուն է տալիս, մրգի երազանքը, երազանքի իրականացման ճանապարհին հանդիպող խոչընդոտներ, հաղթանակ կամ պարտություն և այլն։

Նպատակ

  • սովորողների նախասիրությունների բացահայտում
  • բնության ճանաչում՝ հիմքում ունենալով նախասիրությունը
  • տեխնոլոգիական/նկարչական ունակությունների դիտարկում, զարգացում
  • ստեղծագործական մտքի, երևակայության ուսումնասիրում, զարգացում
  • ՏՀՏ հմտությունների ամրապնդում, զարգացում

Ուսումնական գործունեության ոլորտները

  • Ես և շրջակա աշխարհը
  • Տեխնոլոգիա
  • Մաթեմատիկա
  • Մայերենի
  • ՏՀՏ

Անհրաժեշտ գործիքներ

  • Տեսա-ձայնա-ֆոտոնկարահանող գործիքներ
  • տեխնոլոգիական պարագաներ՝ գունավոր թուղթ, սոսինձ, մկրատ և այլն
  • նկարչական գործիքներ՝ թուղթ, մատիտ, գուաշ և այլն

Ակնկալվող արդյունք

  • դասարանում աշնանային միջավայրի ստեղծում
  • սովորողների ստեղծագործական երևակայության զարգացում
  • բլոգային աշպխատանքի հմտացում՝ համապատասխան նյութերի հրապարակմամբ

Տևողությունը՝ մեկ շաբաթ (հոկտեմբերի 14-18) ։
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի 3-3 դասարանի սովորողներ։
Ամփոփումը՝ սովորողների բլոգներում։

One comment

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s