Կրթահամալիրի տոնին ընդառաջ՝ «Սեբաստացիական իմ անկյունը» (նախագիծ)

Նկարագրություն՝
Յուրաքանչյուր դպրոց ունի իր առնձնահատուկ դերն ու նշանակությունը։
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը  երեսուն տարեկան է։ Որդեգրելով հիմնական գաղափար՝ կրթությունը ոչ միայն գիրք սերտելն է, այլև միջավայր ստեղծելը՝ կրթական, ֆիզիկական, հոգևոր, մարդկային միջավայր ստեղծելը, այն դարձել է կրթական օջախ՝ բառի բոլոր իմաստներով։ Այս նախագիծը կբացահայտի սովորողների և նրանց ծնողների սեբաստացիական սիրելի վայրերը՝ քանդակները, այգին, ծաղկանոցը, ծառի շվաքը և այլն։ Այն հնարավորություն կտա դիտարկել սովորողի և ծնողի վերաբերմունքն ու ուշադրությունը կրթահամալիրի միջավայրի նկատմամբ։

Գործողությունների նկարագրություն

  • համապատասխան վայրի տեսա կամ ֆոտո նկարահանում
  • սովորողի կողմից` իր նախընտրած վայրի ոչ միայն տեսա կամ ֆոտո նկարահանում, այլև պատկերում Paint ծրագրով
  • հրապարակում բլոգում՝ նկարագրական համապատասխան նյութով
  • նյութերի հավաքագրում, դիտարկում, ամփոփում

Մասնակիցներ՝
Արևելյան դպրոց-պարտեզի 3-3 դասարանի սովորողներ, սովորողների ծնողներ։

Նպատակը՝

  • գտնել 3-3 դասարանի սովորողների, նրանց ծնողների կրթահամալիրյան սիրելի անկյունները
  • ծանոթանալով հրապարակումներին՝ գտնել վայրեր, որոնք մյուս սովորողներին, գուցե, դեռ “անհայտ” են

Խնդիրներ՝

  • հասկանալ ծրագրի մասնակցի վերաբերմունքը կրթահամալիրի միջավայրի նկատմամբ
  • դիտարկել տվյալ միջավայրի առանձնահատկությունները
  • համապատասխան նախասիրությունների՝ անհրաժեշտության դեպքում առաջարկել տվյալ վայրին անհրաժեշտ փոփոխություններ

Արդյունքերը՝

  • բլոգային նյութերի ուսումնասիրություն, համակարգում
  • բլոգային հրապարակումների դիտարկում-քննարկում սովորողների հետ
  • վիճակագրության ուսումնասիրություն՝ վայրեր, որոնք ամենասիրելին են, վայրեր, որոնք էական նշանակություն ունեն, բայց չեն դիտարկվել (պատճառների ուսումնասիրություն, նախագծային շրջայց տվյալ վայրեր)

Նյութերի հրապարակման ժամանակահատվածը՝ երկու շաբաթ՝ հոկտեմբերի 21-30։
Արդյունքների համակարգում, ամփոփում՝ մեկ շաբաթ՝ հոկտեմբերի 28-նոյեմբերի 3։

6 comments

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s