Թեժառույքյան պատում՝ Մեղրաձորի ամպերի քովին (ամփոփում)

Ուժեղները
Ցանկացած ճամփորդությունից առաջ մտավախությունները սկսում են գրոհել։ Հաճախ անգամ ծայրահեղությունների մեջ ես ընկնում։ Բայց դե՝ ճանապարհը կանաչ էր, օրը բարի, սերը՝ շատ, բարի ճանապարհն էլ օրհնության նման էր հնչում։
Գնացինք։
Բարով-խերով, երգ ու պարով հասանք տեղ։ Ու սեր ու չամիչ բաժանող տատիկը՝ հորաքույրս, լայն բացած սրտով դիմավորեց մեզ։ Բարձունքն առջևում էր։ Եվ մենք՝ ուժեղներս, այն առաջներս տված, քայլեցինք։ Ընկանք էլ, բարձրացանք էլ, հաղթեցինք էլ։
Պատմելու շա՜տ բան կա, բայց ամենա-ամենան՝ երբ երեխաները բնավորություն են ցույց տալիս։ Ընկեր Նունեն ցանկանում էր լուսանկարել տղաներին և աղջիկներին առանձին։ Աղջիկներով սիրուն եկանք, թիթիզիկ դիրք ընդունեցինք, ժպտացինք, մեզ “ձև տվեցինք” ու մեզանից գոհ՝ վերադարձանք մեր անելիքին։ Ու եկավ տղաների հերթը․ նկարվելու մի ամբողջ ծես՝ ուզում են լուսանկարվել, բայց դե՝ առանց թիթիզությունների։ Թիթիզություն էլ են ուզում, բայց դե՝ չեն կոտրվում։ Լուրջ դեմքերով նկարվեցին, “մունաթ եկան”, գնացին․․․ )))

Լուսանկարը՝ Սոնա Փափազյանի

Աշունը բռիս մեջ, ես՝ աշնան բռում
Թեժառույքի բարձունքն առաջին անգամ հաղթահարել եմ վեց տարեկանում։ Այն իմ հիշողության մեջ տպավորվել է մեկ պատճառով․ դա իմ կյանքի միակ ժամանակահատվածն էր, երբ ես վառ դեղին հագուստ էի կրում։ Ինչքա՜ն էլ ինձ ասում էին, թե ուր ենք գնում ու փորձում էին ոգևորել, միևնույն է, ինձ համար այդքան էլ հետաքրքիր չէր։ Վարդավառի օր էր։ Հարյուրավոր մարդիկ էին բարձրանում։ Անտառը չէիր էլ նկատում այդքան մարդկանց մեջ։
Սովորողներս գրեթե նույն տարիքի են, ու ես ուղղակի երջանիկ էի՝ տեսնելով նրանց ոգևորությունը։ Նրանց միջոցով ես ժամանակը կորցրի, միաձուլեցի ինձ ներկայում ու անցյալում․ անցյալս լցվեց։ Երբ հասանք վանք, դեռ տարածքն էլ չուսումնասիրած՝ մի քանի սովորող վազեցին ինձ մոտ ու այսպիսի առաջարկ՝ չենք ուզում գնալ, վրան գտնենք, մնանք։
Դա մեզ համար իսկական արկած կլիներ։ Ե՛վ կլինի։ Մեզ դեռ շատ բարձունքներ են սպասվում, սիրելինե՛ր։ Ես ճամփորդության “հիվանդ” եմ։ Իմ հիվանդությունը ձեզ եմ փոխանցելու։

Լուսանկարը՝ Սոնա Փափազյանի

Աշխարհի ՏԱՏՆ ու ՊԱՊԸ
Ես ինքս, բավականին զգացմունքային լինելով, երբեք, ոչ մի անգամ իմ կյանքի ոչ մի փուլում այնքան ապրումներ չեմ ունեցել, որքան նրանք։
Պատկերացրե՛ք, երբ դիպլոմ էի ստանում, նրանք ուրախությունից լաց էին լինում։ Նման դեպքերում է, երբ հասկանում ես, որ մի փոքրիկ քայլով այդքան մեծ ազդեցություն ես թողնում մարդկանց վրա։ Նման դեպքերում ես հասկացա, թե ինչքա՜ն պատասխանատվություն ունեմ նրանց հանդեպ՝ մի զանգով, մի փոքրիկ քայլով, ու, ամենակարևորը, այցով։ Այցելեցինք նրանց։
Նրանք մարդասիրության օրինակ են։ Ամուսիններ՝ Մեխակ պապիկն ու Սուսան հորաքույրս։ Հիսուն տարվա ամուսիններ են, հինգ երեխաների ծնողներ, տասը թոռան տատ ու պապ, չէ, սխալվեցի՝ աշխարհի տատն ու պապը։ Այո՛, մի՛ զարմացեք, թե աշխարհում բարություն որոնեք, գնացե՛ք Մեղրաձոր ու ձեր սիրտը կգտնի նրանց տան ճանապարհը։

Լուսանկարը՝ Արմինե Մովսիսյանի


Ու երբ նրանք ձեզ ճանապարհեն, իմացե՛ք, արտասվելու են։ Այդ արցունքները կլինեն վերադարձի խոստման վկաները։ Մենք էլ խոստում ունենք թողած․․․

Լուսանկարը՝ Նունե Խաչիկօղլյանի

Իմ աշխարհը գանձերով է լցվում
Ծովս գնալով լցվում է․ գանձեր եմ գտնում․․․
Նրանց կողքիս ունեմ՝ ընկեր Նունե, Սոնուկ, Արմին։
Ընկեր Նունե՝ “Գունապնակի որսորդ”։

Սոնու՛կ, չգիտեմ մեկին, ում կարմիր մազերն այսքան համապատասխանում են, որքան քեզ։

Արմին, ուրախ եմ, որ գտա քեզ։

Հ․ գ․ Ես ճամփորդում էի մարդկանց հետ, ովքեր ամբողջությամբ ՍԵՐ էին։

Լուսանկարներն ու տեսանյութերը խոսուն վկաներ են․
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի, Սոնա Փափազյանի, Արմինե Մովսիսյանի։
Ուղիղ հեռարձակումները՝ Արմինե Մովսիսյանի ֆեյսբուքյան էջում՝
Դեպի Մեղրաձոր՝ 1 ,
Դիմավորում՝ 2 ,
Նախաճաշ՝ 3,
Դեպի նպատակ՝ 4,
Հաղթահարելով խոչընդոտները՝ 5 ,
Հանգիստ՝ 6,
Առաջադրանքը կատարված է՝ 7,
Գանձեր ենք գտել՝ 8 ,
Իջնունք՝ 9 ։
Ճամփորդապատումը՝ սովորողների բլոգներում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s