Էլֆրիդե Ելինեկ։ Դաշնակահարուհին (մեջբերումներ)

Արարչին հետևելը արարման իր ձևն է։ Կրկնօրինակողն իր նվագի ճաշատեսակը համեմում է սեփական համեմունքներով, այնպիսիններով, որպիսին անձամբ ինքն է։ Նա դրան ավելացնում է սեփական սրտի մի քանի կաթիլ արյունը։ Կատարողը ևս ունի իր համեստ նպատակը՝ լավ կատարել։

Հազվագյուտ դեպքերում է լինում, որ մարդիկ աճում են հանճարի կողքին։

Ամբոխը ոչ միայն իրեն է ենթարկում արվեստը՝ դրա օգտագործման համար չունենալով նույնիսկ նվազագույն իրավունք, այլև սողոսկում, մտնում է արվեստագետի մեջ։ Նա տեղավորվում է արվեստագետի մեջ բնակության նպատակով և անմիջապես մի քանի պատուհան է բացում, որպեսզի և՛ իրեն ցույց տա, և՛ ուրիշներին նայի։

Մեծամասնության համար արվեստի մեջ գլխավոր գրավչությունը ճանաչումն է այն բանի, ինչը, ինչպես նրանք են կարծում, իրենց լավ ծանոթ է։

Արվեստից ընդհանրապես արձակուրդներ չեն լինում, և դա արվեստագետի սրտով է։

Ընդօրինակելով պետք է հաղթահարես, որպեսզի շարժվես առաջ։

Եթե ուզում ես լինել ոչ այնպիսին, ինչպես բոլորը, դրա համար ևս ստիպված ես վճարել։

Մենք այն ենք, ինչ ունենք։

Երևակայությունը միշտ առաջ է ընկնում կեցությունից։

Սուտը նախորդում է ճշմարտությանը։
Անիրականն առաջ է ընկնում իրականից։
Արվեստը որակապես շահում է դրանից։

Ով չի խոսում, ընդունակ է խորհելու։

Մեջբերումներն առանձնացրեց Արմինե Մովսիսյանը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s