Մենթորական աշխատանք (Շաբաթվա ամփոփում)

Յուրաքանչյուրն իր առջև հնարավորինս որակյալ աշխատանք կատարելու  խնդիր ունի դրված։ Հատկապես մանկավարժական աշխատանքը  պահանջում է ոչ միայն մասնագիտական ունակություններ, այլև  այդ ունակությունները ճիշտ կիրառելու հմտություններ։ Արդյունքի հասնելու հիմնակական ուղին փորձի փոխանակումն է։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում լինելով երկու ամիս, շփվելով երկարամյա փորձ ունեցող մասնագետների հետ՝ զգացել եմ նրանց պատրաստակամ վերաբերմունքը նոր աշխատողի նկատմամբ։ Յուրաքանչյուրն, ում մոտեցել եմ խորհուրդ հարցնելու, առանց տրտնջալու և սիրով  պատասխանել է իմ հարցերին՝ մանրամասն  անդրադառնալով հարցի բոլոր կողմերին։
Որպես մենթոր՝ այս պահին կարող եմ նշել «Արևելյան դպրոց պարտեզ»-ի 3-3 դասարանի դասվար Փիրուզա Հարությունյանին։ Ընկեր Փիրուզան սեպտեմբերի 15-ից լինելու է ֆիզ․ արձակուրդում,  իսկ դասարանի դասվարը լինելու եմ ես։ Սեպտեմբերի 1-ից նրա հետ մտել  եմ դասարան՝ լինելով երկարացված օրվա կազմակերպիչ։ Ընկեր Փիրուզան ինձ օգնում է ոչ միայն սովորողներին ճանաչելու, այլև դասավանդման համակարգին տիրապետելու առումով։ Անհատապես ներկայացրել է յուրաքանչյուր սովորողի, նրանց հոգեբանական առանձնահատկությունները, ծնողներին և այլն։ Ականատես եմ եղել դասապրոցեսի կազմակերպմանը։
Այս կերպ  սովորողների հետ շփումն ավելի սահուն ընթացք է ստանում։ Անցումը մի դասվարից մյուսին կտրուկ չի լինում, ինչի արդյունքում սովորողները սթրեսի չեն ենթարկվում։ Իհարկե, մեկ շաբաթը բավականին կարճ ժամանակահատված է միմյանց լավ ճանաչելու և մասնագիտական հմտությունները փոխանցելու առումով, սակայն այդ մեկ շաբաթն էլ կարևոր եմ համարում։
Պետք է նշեմ, որ մենթոր-մենթին փոխհարաբերության տեսանկյունից շատ կարևոր եմ համարում վիրտուալ տիրույթը։ Որպես «մենթոր»՝ «Դպիր» մանկավարժական  հանդեսը փորձի փոխանակման անսպառ աղբյուր է։  Որպես օրինակ՝ նշեմ մի քանի հոդվածներ, որոնք ընթերցել և ընթերցում եմ․
Աշոտ Բլեյան՝ «Մեր գործը մեզնից սկսենք»,
Յ․ Գանջալյան՝  «Մենթոր ուսուցչի աշխատանք» ,
Մարիետ Սիմոնյան ՝  «Չոգևորող գործով դժվար է զբաղվել, էլ չեմ ասում՝ արդյունավետ էլ չէ»,
«Ընթերցանություն տանող ուղիղ ճանապարհը»,
«Չկա ներառականություն, չկա մանկավարժություն»,
«Ինքնուրույն, պատասխանատու, ոգևորված, ասել է՝ ստեղծական»,
«Բանավոր խոսքի զարգացումը նախակրթարանում»,
Ջոն Հոլթ՝  «Մանկական անհաջողությունների պատճառները»,
Նունե Մովսիսյան՝ «Գործունեության գնահատման համակարգ»,
Լուսինե Գասպարյան՝ «Ուսումնական օրացույցը` ուսումնական գործընթացի կազմակերպիչ»,
Սեդա Խաչատրյան՝ «Ընթերցանությունը երրորդ դասարանում»  և այլն։

Advertisements

One comment

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s