Արատեսյան պատում․ ՀԳԱԴ-ը Արատեսի դպրական կենտրոնում։

Արատեսի շուքին տակ
Երբ հասանք Արատես, արդեն գիշեր էր: Լուսնի սև քողն էր իջել լեռներին, ու չկար տեսանելի ոչինչ․ տեսանելին մեր երևակայածն էր։ Տնակները գրկել էին անձրևի կաթիլները։ Տասնչորս կաթիլ էլ ավելացան այդ երեկո․ մեզ գրկեց Արարտեսը։

Հին ու նոր՝ մի շղթա
Առաջին անգամ չէ, որ նորի ետևից գնալով այն գտնում եմ Արատեսում։ Այս անգամ շղթայի օղակները հին ու նոր, ծանոթ ու անծանոթ մարդիկ էին ՝ մարդկանց աշխարհից, իրենց ծածուկ եզերքներից մի տեղում հավաքված։ Ու միավորողը՝ Հայագիտական արշավային դասընթաց Արատեսի դպրական կենտրոնում։ Հին էին նրանք՝ ՀԳԱԴ-ում ու մենք՝ Արատեսում, նոր՝ մեկս մյուսի հետքերով։

Հայացքն ու միտքը՝ դարերը ճեղքելով՝ Հրաչ Մարտիրոսյան
Միշտ կարծել եմ, որ գիտությամբ զբաղվելու հիմնական նախադրյալը զգացողությունն է։ Զգացողությունը դարերի, կյանքի, մարդու, այս դեպքում՝ էության։ Լեզվական մտածողությունը հատկապես արյան շարժուն հոսքի նման մի բան է՝ երակ-երակ ու անբաժան։ Այն ներսից ու դրսից հպվում է ամբողջ մարմնիդ։ Բայց երակները սկսում են ուռչել, ինչպես առասպելներով ամբարված, տառով ու հնչյունով ներհյուսված դարերը։ Ու կողքի կանգնած դու տեսնում ես շոշափելի երակը, ու մտային ազդակներդ սկսում են նրանից ավիշ գողանալ՝ քո մեջ ամբարելու համար։ ՆԱ զգացողությամբ ամբարվածն է, ով իր արյունը հպում է Հայաստանի քարերին՝ դարերի բույրը ժամանակի ու տարածության կորսված հիշողության մեջ վերականգնելու։ Այն հասնում է մեր ռունգներին, որպեսզի անցնի մեր երակ ու արթնացնի դարերի զգացողությունը։
ՆԱ՝ Հրաչ Մարտիրոսյանը․․․
Այն, որ լեզուն դիտարկվում է իր կենդանի ու շարժուն էությամբ, արդեն իսկ ենթադրել է տալիս չկաղապարված մտածողության մասին։ Լեզվաբանական գրականության մեծ մասում ներածական նյութի առաջին նախադասությունը հենց լեզվի կենդանի էության մասին է, բայց հաջորդող հարյուրավոր էջերը միտված են հենց առաջինը քանդելուն։ Եվ ահա հազարավոր գրքեր այրվում են քո գիտակցության մեջ, որովհետև պատերի տակ նստել-լսելուց կտրում են քեզ ու երևակայությանդ թևեր տալիս։ Լեզուդ ու միտքդ սկսում են փորփրել՝ ամեն բառի տակ հարյուրամյա շերտեր որոնելով։ Միտքդ ավելի ազատ ու ճկուն է դառնում, որովհետև դասախոսը փոխկապավոր չէ, այլ քեզ հետ հավասար նստող-ելնող, տարածքը մաքրող, քեզ աջակցող «հասարակ գիտնականը», ով քայլում է նույն փոշիների միջով, ինչ դու, ով քեզ հետ է ու քեզ նման, ով քեզ հետ կտրում է կիլոմետրեր՝ իր տեսածն ու գիտեցածը քո մեջ ներհյուսելու․․․

Իմ սրտի ԱՐԱՏԵՍ․․․
Չմոռացվող ՀԳԱԴ․․․
ՈՒ ՄԵՆՔ՝ մամայություն անող հոգատար Մարինեից մինչև միշտ երկխոսության պատրաստ Կարեն․․․

Հայագիտական եռօրյա ճամբարի լուսանկարները ստորև՝ Արատեսից, Ուրգյուլից, Եղեգնաձորից։
Լուսանկարները՝ Մարինե Մխիթարյանի, Սոնա Փափազյանի, Անի Ավետիսյանի, Արմինե Մովսիսյանի։
Ուղիղ հերարձակումները՝ հղմամբ՝ Արատեսից՝ Սոնա Փափազյանի, Ուրգյուլից և Եղեգնաձորից՝ Արմինե Մովսիսյանի։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s