«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում օգոստոսի 21-29-ը կազմակերպվեց Մանկավարժական բաց ճամբար։ Իմ մասնակցությունը մանկավարժական ճամբարին սկսվեց Արևելյան դպրոցից։ Նախասահմանված կարգով՝ կատարվեցին պարտիզապուրակային աշխատանքներ, միջավայրի խնամք, կատարվեց կաբինետային մաքրություն։ Տարվեցին միջավայրի ձևավորման աշխատանքներ, գույքային խնդիրները լուծում ստացան։
Արևելյան դպրոցում կրկին ու կրկին շրջապատված էի սիրով ու ջերմությամբ, ինչը բնորոշ է կրթահամալիրին ընդհանրապես։ Լինելով նոր մարդ՝ չես զգում քեզ որպես այդպիսին։ Յուրքանաչյուրը պատրաստակամ է օգնելու, խորհուրդներ տալու հարցում։

Համապատասխան նախագծային խմբերի՝ մասնակցեցի Դասվարներ, «Իմացումի հրճվանք» ծրագրով ուսուցչի օգնականներ-ի դասընթացին, որի ընթացքում պատասխանատու Լուսինե Փաշայանը ներկայացրեց ուսումնական փաթեթը, ուսումնական նախագծերը։ Ծանոթացա կրթահամալիրում աշխատող և նոր ընդունված դասվարների, ուսուցչի օգնականների հետ։ Տարվեց համակարգված աշխատանք։ Լուսինե Փաշայանը ցուցաբերեց մեծ պատասխանատվություն և ծավալեց հետևողական աշխատանք։ Հետագա աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար այն ներկայացվեց փուլային համակարգով՝ 5 տարեկանից մինչև 3-րդ դասարան, ինչի հիման վրա էլ կատարվեց աշխատանքային բաժանում՝ համապատասխան ուսումնական նախագծերի։


Համպատասխան նախագծային օրացույցի՝ մասնակցեցի Մանկավարժական ակումբի հանդիպումներին։ Յուրաքանչյուր հանդիպում իր առջև դրված նպատակն ուներ՝ ակումբի ծրագրային քննարկումներից մինչև անհատական դիրքորոշում։ Քննարկումները հետաքրքիր ընթացք ունեին՝ թե՛ թեմատիկ, թե՛ գործնական առումներով։ Ակումբի ղեկավար-անդամ Մարիետ Սիմոնյանի, անդամ միստր Յուրայի և մյուս մանկավարժների տարիների փորձն ու գիտելիքը օրինակ են դառնում սեփական աշխատանքի կազմակերպման համար։

Մարմարյա սրահում տեղի ունեցած մանկավարժական ընդհանուր պարապմուքները բազմաթիվ հարցերի պարզաբանման հարթակ են։ Ծրագրերի ներկայացում-քննարկումներ, նախագծային ուսուցման ստուգատես-քննարկումներ, սովորողների, նոր մանկավարժ աշխատողների ներկայացում և այլն։ Մանկավարժական ընդհանուր պարապմունքը նախ և առաջ կարևորում եմ փոխշփման առումով։ Երբ հասնում ես սրահ, ամենուր տեսնում ես ջերմ, միմյանց ժպիտով ու սիրով ողջունող մարդկանց։ Մենք ինքներս էլ՝ նորերս, այսպիսի հանդիպումների շնորհիվ ավելի շուտ ինտեգրվեցինք սեբաստացիական միջավայրին։ Իսկ դա, կարծում եմ, կարևորագույն քայլ է։

Նյութը՝ լրացվող։