
Մասնակիցներ՝ 1-ից 3-րդ դասարանցիներ
Նպատակ
- երևակայության զարգացում
- ստեղծագործական ունակությումմերի բացահայտում/զարգացում
- ստեղծական աշխատանքով զբաղվելու կարողություն
- բանավոր խոսքի զարգացում
- ինքնուրույն և խմբով աշխատելու կարողություն
Խնդիրներ
- ՏՀՏ հմտությունների զարգացում
- ստեղծագործական երևակայության զարգացում
- ունակությունների ճանաչում, զարգացում
- բանավոր խոսքի զարգացում
- ուսումնասիրելու կարողությունների զարգացում
- սոցիալական միջավայրում շփվելու, համագործակցելու կարողությունների զարգացում
- ուշադրության, դիտողականության, կողմնորոշվելու, կենտրոնանալու կարողությունների զարգացում
- դիմացինին լսելու, համաձայնելու-հակադրվելու, դիմացինի կարծիքը հարգելու հմտությունների զարգացում
- լեզվական և հաղորդակցական տարրերի զարգացում
- մաթեմատիկական հասկացությունների զարգացում
- փոխշփում և համագործակցություն
Ուսումնական նյութեր
Ղազարոս Աղայանի մանկական ստեղծագործություններ
Ջանի Ռոդարիի ստեղծագործություններ
Ջանի Ռոդարի Ստեղծագործական երևակայության քերականություն
1-ին դասարան
- Ի՞նչ կլիներ, եթե …
- Հեքիաթների աղավաղում
- Շուռ տված հեքիաթներ
- Թարս հարցեր
- Իսկ հետո ի՞նչ եղավ
- Հեքիաթների շիլափլավ /Ռոդարի+Աղայան/
- Ռոդարիական հնարներով անսովոր պատմություններ
- Ռոդարին բակ-պարտեզում, լանջերին և այլուր
2-րդ դասարան
- Ռոդարիական հնարքների կիրառմամբ անսովոր պատմությունների հորինում
- Աղայանը ռոդարիական պատումով
- Ռոդարին աղայանական պատումով
- Բառախաղ-լեզվախաղ. մի բառ ես, մի բառ դու
- Թարս հարցեր շիտակ պատասխաններով
- «Շրջված», «շփոթված» պատմություններ
- «Ինչ կլիներ, եթե…»
- Անսովոր կերպարների պատրաստում անսովոր առարկաներից
- Ռոդարին խոհանոցում.անսովոր ուտելու կերպարներ
- Ռոդարին բակ-պարտեզում, լանջերին և այլուր
3-րդ դասարան
- Աղայանը ռոդարիական պատումով
Ռոդարին աղայանական պատումով - Լիմերիքներ
- Ռոդարին մաթեմատիկայում, մաթեմատիկական պատմություններ
- Անսովոր կերպարների պատրաստում անսովոր առարկաներից (խոհանոցային պարագաներ, կենցաղային, տեխնիկական առարկաներ, թափոններ)
- Ռոդարիական կենդանի, տիկնիկային ներկայացումներ, խաղ-թատրոն
- Ռոդարիական ապրիլիկ
- Ռոդարիական Զատիկ
- Ռոդարիական մարմնամարզություն
- Ռոդարին խոհանոցում.անսովոր ուտելու կերպարներ
- Ռոդարին բակ-պարտեզում, լանջերին և այլուր
Աշխատանքները հրապարկվելու են բլոգներում, ենթակայքերում: