Ալբեր Կամյու։ Ժանտախտը (մեջբերումներ)

Ալբեր Կամյու
1913-1960թթ․

Դժբախտության ընթացքում է, որ մարդիկ սովորում են ճշմարտության, այսինքն՝ լռության։

Հիվանդը կարիք ունի մեղմության։ Նա, բնականաբար, սիրում է հենվել ինչ-որ բանի։

Երբ պատերազմ է պայթում, մարդիկ ասում են․ «Երկար չի տևի․ շատ անխելք բան է»։ Եվ, անկասկած, պատերազմն անխելք բան է, բայց դա չի խանգարում,որ այն երկար տևի։ Հիմարությունը միշտ էլ պարտադրում է իրեն։

Սպասելը դժվար չէ, երբ գիտեմ, որ գալու ես։

Մեծ դժբախտությունները, երբ երկար են տևում, միօրինակ են դառնում։

Հուսահատությանը վարժվելն ավելի վատ է, քան հուսահատությունն ինքը։

Սերը մի քիչ ապագա է պահանջում։

Սուրբ դառնալու համար պետք է ապրել։

Բախտը մի դաշնակից է, որի վրա հույս դնել չի կարելի։

Այն ամենն, ինչը մարդ կարող է շահել ժանտախտի և կյանքի խաղից, ճանաչողությունն է և հիշողությունը։

Մեջբերումներն առանձնացրեց Արմինե Մովսիսյանը։ 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s