Ես և շրջակա աշխարհը (Առաջադրանքներ մանկավարժական աշխատանքի համար դիմողներին)

  • Նկարագրում է իր դիտած բնության որևէ երևույթ՝ նշելով այդ երևույթի նկարագրման համար օգտագործվող հասկացությունները.

Անձրև

Մթնոլորտային տեղումների  տեսակ է, որը դրսևորվում է ամպերից թափվող կաթիլների տեսքով։ Անձրևն առաջանում է ջրային գոլորշիների խտացման հետևանքով։ Կախված մթնոլորտում տիրող ջերմաստիճանից՝ այն կարող է վերածվել սառցե բյուրեղների՝ դրսևորվելով կարկտային կամ ձյան տեղումների տեսքով, կամ սառը՝ բյուրեղային վիճակից ջերմաստիճանային տաք պայմանների արդյունքում վերածվել կաթիլի՝ որպես անձրևաբեր ամպ/գոլորշի։
Հայաստանի Հանրապետությունում անձրևային տեղումները մեծ մասամբ բնորոշ են գարնան և աշնան ամիսներին։ Այն մաքրում է օդը, նպաստում բուսականության աճին՝ կարգավորելով օդի և հողի խոնավությունը։

  • Նկարագրում է Հայաստանում որևէ երթուղի՝ հետիոտն կամ մեքենայով, նշելով ճանապարհի առանձնահատկությունները, հանդիպող բնակավայրերը, հնարավոր բուսական և կենդանական աշխարհը.
Արագած լեռ։ Հարավային գագաթ

Արագած լեռան Հարավային գագթն  ունի 3887 մետր բարձրություն։ Ճանապարհը հաղթահարել եմ մեկ անգամ՝ 24․08․2019թ-ին,  հետիոտն։ Վերելքը՝  հարավ-արևմտյան լանջով, վայրէջքը՝ հարավային սրածայր ժայռերով։  Վերելքի ընթացքում նկատվեց սակավ բուսածածկույթ (այն գրեթե բացակայում էր)։ Փեշերին  զբաղվում էին անասնապահությամբ, իսկ  քայլ առ քայլ գագաթին մոտենալով քարային ծածկույթը հնարավորինս խտանում էր։ Հատկապես վայրէջքի ընթացքում  հրաբխային ժայթքման արդյունքում ձևավորված հազարամյա քարածածկույթը խիտ դրսևորումներ ուներ։ Բացի սրածայր ժայռերից ու ծերպերից  լանջերն ամբողջուրթյամբ ծածկված էին քարակույտերով։ 
Գագաթներն ունեն ուղղաձիգ կառույց։ Հատկապես Հյուսիսային գագաթը բավականին դժվարամատույց էր երևում։ Լանջերը թեքանիստ դիրք ունեին և փռված էին բավականին երկար տարածության վրա։ Լեռան փեշերին նկատվեց ձնածածկույթ, որից հոսում էին  հալոցքային ջրեր։
Կլիման փոխվում էր ըստ բարձրության՝ լանջից մինչ գագաթ աստիճանաբար ընդգծված քամու ուժգնությամբ։ Սակայն օրվա երկրորդ հատվածում գագաթին արևային և զով եղանակ էր։

  • Ներկայացնում է մասնագիտական կեսէջանոց նյութի թարգմանություն՝ բնօրինակի հետ միասին.

Գետ։ Զգալի չափերի հասնող ջրային հոսք, որը բնական հոսքով հոսում է ակունքից մինչև գետաբերան։ Սնվում է ստորգետնյա և մակերեսային ջրային   հոսանքներից։  Գետերը հիդրոլոգիական ցիկլի բաղկացուցիչ մասն են: Գետում ջուրը, որպես կանոն, հավաքվում է մակերևութային հոսքից, որը պայմանավորված է որոշակի տարծքներ ընդգրկող  ջրբաժանով (գետի ավազանով)։ Ինչպես նաև այլ աղբյուրներից, ինչպիսիք են ստորերկրյա ջրերի պաշարները, բնական սառույցում պահվող խոնավությունը (սառցադաշտերի հալման ժամանակ ) և ձյան ծածկույթը: Գետի հոսքի բնական կամ արհեստական ​​խոչընդոտների վայրերում առաջանում  են ջրամբարներ (հոսող լճեր կամ արհեստական ​​ծովեր):
Լիմնոլոգիա (հունարեն λίμνε — լիճ, λόγος – գիտություն) կամ լճագիտություն՝ հիդրոլոգիայի բաժին, գիտություն լճերի ֆիզիզկական, քիմիական և բիոլոգիական և քաղցրահամ ջրերի այլ առանձնահատկություների մասին, այդ թվում նաև՝ ջրամբարների։
Իրենց հերթին գետերը համարվում են հողային  հիդրոլոգիայի ամենաընդգրկուն բաժիններից մեկը՝ գետային հիդրոլոգիա կամ պաթամալոգիա հուն․ Ποταμός — գետ, λόγος — գիտություն – բառացիորեն՝ գետերի գիտություն), որը զբաղվում է գետային  ցանցերի կառույցի, գետերի հոսքի, գետային ավազանների մորֆոմետրական ( մակերևույթի, ռելիեֆի քանակական բնութագիր) ուսումնասիրությամբ։  Որպես օրենք  ընտրելով  իրենց ուղին՝  գետերը  հոսում նվազագույն լարվածության և դիմադրության գոտիներով՝ տեկտոնական թեքությունների երկայնքով։
Դեռևս հնուց արագահոս գետերի և ջրվեժների էներգիան լայնորեն կիրառվել է մարդկային գորխունեության ոլորտներում՝ որպես վերականգնվող էներգիայի աղբյուր հիդրոէլեկտրակայանների և ջրաղացների տուրբինների շահագործման համար:

Թարգմանությունը՝ ռուսերենից (բնագիր)։

  • Թվարկում է համակարգչային ծրագրեր, որոնք կարող է օգտագործել բնագիտության դասավանդման ընթացքում.

Microsoft Office Word
Microsoft Office Excel
Microsoft Power Point
Google Map

  • Նկարագրում է իր խնամած բույսերից՝ նշելով դրա բազմացումը, խնամքի առանձնահատկությունները.
Հիբիսկուս (Չինական վարդ)

Հիբիսկուսն ընդունված է անվանել ծաղիկ, քանի որ տնային պայմաններում  բավականին դժվար է նրա բարձրությունը հասցնել տեսակին բնորոշ  չորս մետրի։ Սաղարթախիտ է, ունի արտահայտված մուգ  կանաչ գույն։  Ծաղիկները խոշոր են, միայնակ, վառ կարմիր, նարնջագույն կամ դեղին։    Ծառն  աճեցնում ենք մոտ երեք տարի։ Որպեսզի նպաստենք ծառի/ծաղկի աճին, պետք է  հեռացնենք  լրացուցիչ ճյուղերը։ Այն չպետք է երեք ճյուղից ավել կառույց ունենա։ Ջրում ենք հինգ օրը մեկ։  Ծաղկում է տարվա մեջ երկու անգամ՝ հունիս-հուլիս և հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Ծաղկման շրջանը տևում է մոտ տասը օր։ Ծաղկած վիճակում մնում է ընդամենը երկու օր։  Բույրը բավականին թույլ է։ Զգացվում է ծաղկի վերջնական ծաղկման ընթացքում և անհետանում։  Առավոտյան ծաղիկը բացվում է, երեկոյան՝ փակվում։ Հետաքրքիր մի երևույթ եմ նկատել․ երբ օտար մարդ է դիպչում ծաղկին, ծաղկած ծաղիկներն ու անգամ կոկոններն  ամբողջությամբ թափվում են, պոկվում և ընկնում։

  • Նկարագրում է իր խնամած կամ սիրած կենդանում՝ նշելով առանձնահատկությունները․
Լեսսին սարերում

Գերմանական հովվաշուն (Авчарка),  ընտանի շան ցեղատեսակ։ Իգական սեռի։ Իր ցեղատեսակի համապատասխան՝ սկզբնապես օգտագործվել է ոչխարի  հոտը հսկելու և ծառայողական նպատակներով։  Լեսսին մեզ հետ է արդեն չորս  տարի։  Բավականին գեղեցիկ է, ունի արտահայտված շագանակագույն աչքեր, խիստ և սիրող հայացք, մի տեսակ՝ ինքնավստահ կեցվածք,  խիտ,  երկար և շիկակարմիր  մազածածկույթ։ Կշռում է մոտ 18-20 կգ։

 Մինչև մեկ տարեկանը ապրել է տնային պայմաններում, որից հետո ծննդյան օրվա առթիվ նվիրել են եղբորս։ Սկզբնական շրջանում կրկին տնային պայմաններում է ապրել, որից հետո հարմարվել է դրսում ապրելուն։ Բավականին շուտ է հարմարվում կլիմայական պայմաններին։ Ակտիվ է, անընդհատ շարժման մեջ։ Անգամ Վարդենիկ գյուղում տիրող ձմեռային խիստ պայմանները չեն խանգարում Լեսսիի անընդհատ աջ ու ձախ վազվելուն։ Հավատարիմ է, լսող, անգամ որոշ վարժություններ է կարողանում կատարել։ Վայրկենապես արձագանքում է հրամաններին։ Սիրում է մեր ընտանիքի բոլոր անդամներին, բայց առավել զգայուն է փոքր եղբորս նկատմամբ։ Նրա՝ զինվորական  ծառայության մեկնելու առաջին շաբաթում ակտիվության ակնում էր նկատվում, ուտում էր քիչ, սակավ էր դուրս գալիս իր տնակից։ Նախկին ուժերի վերականգմանը նպաստեցին մեծ եղբորս տարած աշխատանքները՝ ազատ պայմաններում։ Փոքր եղբորս՝ առաջին անգամ արձակուրդ գալու ժամանակ Լեսսին անընդհատ թռչկոտում էր և չէր հեռանում եղբորս կողքից՝ այդ կերպ  արտահայտելով իր ուրախությունը։
Չորս ամիս՝ հունսի սկզբից մինչև սեպտեմբերի վերջ, Լեսսին գտնվում է գյուղից 24 կմ դեպի հարավ՝ Սրավոնի սար կոչվող տարածքում, որտեղ զբաղվում են անասնապահությամբ։ Առաջին անգամ տեսնելով, թե ինչպես է նա իրեն դրսևորում, ապշել էի։ Նա ունի գծած սահման, որից այս կողմ թույլ չի տալիս մյուս նախիրից/հոտից անգամ մեկ հորթ կամ ոչխար  անցնի և, ամենահետաքրքիրը, որ հատ առ հատ գիտի, թե որոնք են մեզ պատկանող կենդանիները։
Տիրոջ կողքից չի հեռանում։ Որևէ կենդանու կորստի դեպքում օրերով  կտրում է կիլոմետրեր և որոնում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s