Էլիֆ Շաֆաք։ Ստամբուլի բիճը (մեջբերումներ)

Ժուկով ժամանակով
Աստծո էակները ցորենի չափ շատ են լինում,
Շատ խոսելը մեղք է լինում։

Մի թուրքական և մի հայկական հեքիաթի նախաբան․․․

Հայացքի մեջ անկեղծ անտարբերություն կար․ անտարբերություն, որ հատուկ է աշխարհի երեք տեսակ մարդկանց՝ կամ անհուսալիորեն մաքուր, կամ անհուսալիորեն ներամփոփ, կամ էլ անհուսալիորեն հույսով լցված մարդկանց։

Այս աշխարհում հանդարտությունը հաջողություն է, իսկ հաջողակները՝ հանդարտ։

Ինչ էլ անես, մարդ չի կարողանում ազատվել անհատույց անարդարությանը դատապարտված լինելու զգացումից։

Ինչ սարսափելի է, երբ մարդ ֆիզիկապես հեռու է, մինչդեռ դու հոգեպես դեռ կապված ես նրան։

Սերն իշխանություն է սիրում։ Այդ պատճառով է, որ կարող ենք մինչև մահ սիրել ուրիշներին, բայց մեզ մինչև մահ սիրողներին նվաստացնում ենք, հեռացնում մեզանից։

Ոչինչ մարդկանց այդքան արագ և այդքան ուժեղ չի կարող մոտեցնել իրար, որքան ընդհանուր թշնամին։

Կյանքը սպասելու համար ժամանակ չի տալիս։

Գեղեցկությունը միայն ամենասխալ մարդկանց ձգող մագնիս է ։

Կանանց դուր է գալիս միմյանց թողած փլատակների վրա աշխատելը։

Գրականությունը զարգանալու համար ազատության կարիք է զգում։

Տևականության զգացումը հիանալի առանձնահատկություն է։ Այն մարդուն հանդուրժող է դարձնում։

Սերը ավելի շատ ժամանակի ընթացքում զարգացող ծանր հոսանք է, քան առաջին հայացքից կայծակի հարված։

Խիստ հայրերի ծերությունը շատ խեղճ է լինում։

Ապագայի համար պետք է ջնջել հիշողությունը։

Հոռետես լինելը լավատես լինելուց նախընտրելի է, որովհետև աշխարհը լի է անիրավություններով։ Անցյալում կորուստներ ունեցածների համար երևակայությունը թունավոր հեղուկ է, աննկատ տարածվում է արյան մեջ, խախտում կառուցվածքը, խոչընդոտում ապագայի և ներկա կյանքի վրա կենտրոնանալուն։

Լռեցնողներն այդքան հանգիստ չեն կարող վատնել բառերը։


Սփյուռքում հայ լինել նշանակում է ողջ մնացածների թոռ լինել։ Եթե որպես ողջերի երեխա ցանկանում ես կարդալ, մտածել, գրել և երազել, դա պետք է անես անձայն։ Նման ընտանեկան ժառաբգություն ունեցողը պետք է ոչ թե տարբերվի, այլ սովորական դառնա։

Ապագա ունենալու համար պետք էր առանց անցյալի ապրել։

Մանկական հեքիաթներն աշխարհի ամենատարեց պատմվածքներն են։ Նրանց միջոցով վաղուց վերացած սերունդների ուրվականները կյանք են առնում ներկա ժամանակում։ Դրա համար էլ ամենահասարակներից անգամ կարելի է տեղեկություններ ստանալ, իսկ ամենաուրախների մեջ տխրություն գտնել։

Մեջբերումներն առանձնացրեց Արմինե Մովսիսյանը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s