Ժամանակի մասին․Խալիլ Ջիբրան՝ Մարգարեն (հատված)

Սալվադոր Դալի
Հիշողության հարատևությունը
1931թ․

Եվ մի աստղագետ ասաց․ «Ուսուցի՛չ, իսկ ի՞նչ կասես Ժամանակի մասին»։
Եվ նա այսպես պատասխանեց․
Դուք պիտի ուզենայիք չափել ժամանակը՝ անչափելին։
Պիտի հարմարեցնեիք ձեր վարքը և նույնիսկ ձեր հոգու ընթացքը ժամերին ու եղանակներին։
Ժամանակը պիտի ձեզ համար առվակ դարձնեիք, որի եզրին նստած կնայեիք, թե ինչպես է այն հոսում։
Սակայն ձեր միջի տարաժամը տեղյակ է աշխարհի անժամանակ լինելու մասին։
Եվ գիտի, որ երեկը ոչ այլ ինչ է, քան այսօրվա հիշողությունը, իսկ վաղը՝ այսօրվա երազը։
Եվ գիտի, որ այն, ինչ երգում և խորհում է ձեր մեջ, դեռ բնակվում է սահմաններում այն առաջին պահի, որ տիեզերքում շաղ տվեց աստղերը։
Ձեզանից ո՞վ չի զգում, որ, թեև սերն անսահման է, սակայն պարփակված է իր գոյության կենտրոնում և չի տեղափոխվում սիրո մի մտածումից մյուսը, ոչ էլ սիրո մի արարքից մյուսը։
Եվ արդյոք ժամանակն էլ սիրո նման ամբողջական և անսահման չէ՞։
Բայց եթե ձեր մտքում ժամանակը պետք է չափեք տարվա եղանակներով, թող յուրաքանչյուր տարվա եղանակ իր մեջ ընդգրկի մնացած բոլոր եղանակները։
Եվ թող ներկան փարվի անցյալին հիշողությամբ և ապագային՝ ձգտումով։  

Քյուրքչյան հրատարակչություն 
2016թ․, էջ 74-75

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s