«ԵՍ» (ուսումնական նախագիծ)

Նպատակը
Սովորողների ինքնաճանաչման, ներանձնային հնարավորությունների բացահայտման միջոցով նպաստել միջավայրի յուրացմանը, անհրաժեշտ փոխհարաբերությունների՝ սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ հաստատմանը, ինչի շնորհիվ կզարգանան սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքները կներգրավվեն ուսումնական աշխատանքներում՝ դառնալով կրթական ծրագրի պատասխանատու և միաժամանակ նպաստելով սովորողի ինքնազարագացմանն ու տարատեսակ հմտությունների ձեռքբերմանը:

Խնդիրները

  • Մեդիահմտությունների, համակարգչային ծրագրերի ուսումնասիրում և կիրառում․
  • Բանավոր և գրավոր խոսքի զարգացում (հաղորդակցում, ինքնաարտահայտում, լեզվական ճիշտ և գրագետ միջավայրի ստեղծում )․
  • Անհաժեշտ ինֆորմացիա հավաքելու հմտությունների ձևավորում ու զարգացում․
  • Ընթերցելու որակական հատկանիշների բարելավում (կարդացածը հասկանալու և վերաշարադրելու հմտություններ)․
  • Հարցեր տալու ու հարցազրույց վարելու (հարց ու պատասխան, թեմայի առաջքաշում, դիմացինի հետ հաղորդակցվելու ճիշտ կարողություն) հմտությունների ձևավորում ու զարգացում.
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • Հաղորդակցական հմտությունների զարգացում.
  • Համագործակցային հմտությունների զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում:

Տևողությունը՝ օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 10-ը (երկուսից երեք շաբաթ):

Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն (ընտանիք), մեդիատիրույթ (բլոգ, ենթակայք, կայք):

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, տեսախցիկ, համակարգչային ծրագրեր (Paint, Smart էլեկտրոնային գրատախտակ, MS Word, MS Power Point, Movie Maker…),  թղթեր (գունավոր, տարբեր հաստության ու չափի), գուաշ, ջրաներկ, վրձին, կավ, պլաստիլին, այլ (կտորներ, կոճակներ, ժապավեններ…):

Ուսումնական գրականությանայլ ռեսուրսների ցանկ

  • գրական ստեղծագործությունների ցանկ
  • Սովորողների ինքնապատումներ
  • Հովհաննես Թումանյան «Թռչունի մտածմունքը»
  • Շաշ հյուրը (հայ ժողովրդական հեքիաթ)
  • Խմած մկան պայմանը (հայ ժողովրդական հեքիաթ)
  • Էշի ձուն (հայ ժողովրդական հեքիաթ)
  • Անունների ծագման պատություն (հանրագիտարան, որոնողական կայքեր)

Ազգային, բակային խաղեր

Հիմնական թեմաները՝

  • Ես
  • Իմ խաղալիքը (տիկնիկը…)
  • Իմ ընտանիքը
  • Իմ անունը
  • Իմ բակը, քաղաքը (գյուղը), երկիրը

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Մայրենի լեզու

Մշակել հարցեր, որոնց օգնությամբ ընտանիքի անդամների հետ կվարի հարցազրույց՝ պարզելու իր անվանակոչման պատմությունը.

Տեղեկատվական ու որոնողական համակարգերից, հանրագիտարաններից, այլ աղբյուրներից (նաև՝ մեծահասակի օգնությամբ) կհավաքի, կմշակի իր անվան մասին ինֆորմացիա:

ՏՀՏ
Աշխատանքները կարող են ներկայացնել ձայնագրության, շնորհանդեսի (պրեզենտացիայի), ֆիլմի տեսքով:

Նախագծի արդյունքում՝

Բոլոր աշխատանքները հրապարակվում են բլոգում՝

  • Խոսում է իմ տիկնիկը (մեդիապատումների շարք)
  • Ես՝ իմ մասին (ինքնապատումների շարք)
  • Իմ ընտանիքը (պրեզենտացիաների շարք)
  • Իմ անունը (անվանակոչման ու անվան ծագման պատմություններ)

Աղբյուրը՝  «Դպրոց-պարտեզ» ուսումնական կենտրոն։

2 comments

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s