Ուսուցանելու մասին։ Խալիլ Ջիբրան՝ Մարգարեն (հատված)

Ռաֆայել Սանտի
Աթենական դպրոց
1511թ․

Հետո ասաց մի ուսուցիչ․ «Խոսի՛ր մեզ հետ Ուսուցանելու մասին»։
Եվ նա պատասխանեց․
-Ոչ ոք չի կարող ձեզ համար բացահայտել այլ բան, քան այն, ինչ արդեն կիսաքուն պառկած է ձեր գիտելիքի արշալույսին։
Ուսուցիչը, որ իր հետևորդների հետ ճեմում է տաճարի ստվերում, տալիս է նրանց ոչ թե իր իմաստությունը, այլ հավատն ու սերը։
Եթե նա իսկապես իմաստուն է, նա ձեզ չի հրավիրում մտնելու իր իմաստության տունը, այլ ձեզ ուղեկցում է դեպի ձեր սեփական մտքերի նախագավիթը։
Աստղագետը կարող է խոսել ձեզ հետ տիեերքի իր ըմբռնման մասին, սակայն նա չի կարող տալ ձեզ իր ըմբռնումը։
Երաժիշտը կարող է երգել ձեզ համար տիեզերքի ռիթմի մասին, սակայն նա չի կարող տալ ձեզ լսողությունը, որ ընկալում է այդ ռիթմը, ոչ էլ ձայնը, որ այդ ռիթմն արձագանքում է։
Եվ նա, ով քաջածանոթ է թվերի գիտությանը, կարող է պատմել քաշի և չափի բնագավառի մասին, սակայն չի կարող առաջնորդել ձեզ այնտեղ,
Քանզի երևակայությունն իր թևերն այլ մարդու տալ չի կարող։
Եվ ինչպես ձեզանից յուրաքանչյուրդ մենակ եք Աստծո գիտակցության մեջ, այնպես էլձեզանից յուրաքանչյուրդ պետք է մենակ լինեք Աստծո և երկրի ձեր ըմբռնման մեջ։


Քյուրքչյան հրատարակչություն
2016թ․, էջ 67-68

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s