Մուտքի ճամբար՝ ամփոփում

Մեկ շաբաթ, որը, թերևս, տարիներին փոխարինելու ուժ ունեցավ։ Ստեղծվեց նոր միջավայր, որը, միաժամանակ, այնքա՜ն հին ու հարազատ էր։ Այս ընթացքում մեր շփումը զուտ գործնական հարթության վրա չէր դրված․ մենք ճանաչում էինք իրար ոչ թե որպես աշխատողներ, այլ՝ որպես մարդիկ։ Ներանձնային շփումը քայլ առ քայլ բացում էր բոլոր փակագծերը։ Այդ ամենի հիմքը, նախ և առաջ, կրթահամալիրում տիրող մթնոլորտն է։ Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ ընտանիքի տպավորություն եմ ստացել ու տեսել եմ հենց ընտանիքը։ Մենք էլ այդ բազմանդամ ընտանիքի մի մասը դարձանք։
Մուտքի ճամբարի ծրագիրն ուսումնասիրելով՝ հասկանում էի, որ ինքադրևորման բազում հնարավորություններ են տրված, ու դա ոգևորեց ինձ։ Մեկ քո ակունքներում ես (ժողովրդական օպերա. Վարդավառի ծես. պատասխանատու` Մարինե Մկրտչյան), մեկ արվեստն ու գրականությունն են մտնում քո երակ (քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի շուրջտարյա փառատոնի նախագիծ. պատասխանատու՝ Ալիս Գևորգյան և լեզվագործունեություն, մանկական ստեղծականություն. պատասխանատու՝ Մարիետ Սիմոնյան), միտքդ մտնում է տրամաբանության դաշտ (շախմատ և սեղանի խաղեր. Առնոլդ Միքայելյան), բնությունը քեզ ապրել է սովորեցնում (պարտիզա-պուրակային աշխատանք, կենդանիների խնամք. պատասխանատու՝ Էդմոն Փաշինյան), մարմինդ դուրս է գալիս քնից՝ մտնելով ֆիզիկական արթնության դաշտ (մարմնամարզություն. պատասխանատու՝ Նաիրա Հարությունյան, հեծանվավարություն. պատասխանատու՝ Արմինե Թոփչյան, Միքայել Ղազարյան, լող. պատասխանատու՝ Անուշ Համբարյան) և, ի վերջո, այս ամենը միտված է կարևորագույնին՝ կրթությանը (մանկավարժական զրույց. պատասխանատու՝ Գևորգ Հակոբյան):
Շաբաթվա լավագույն ամփոփումը այցելությունն էր Արատես (պատասխանատու՝ Տաթև Բլեյան
Աստիճանաբար համոզվեցի, որ կաղապարներից դուրս համակարգը ինքդ քեզ ճանաչելու ու սիրելու հնարավորություն է տալիս։ Փորձեցի բաներ, որոնց նկատմամբ վախ ունեի, բայց արի ու տես, որ կարողացա, հաղթահարեցի ինքս ինձ՝ դառնալով ավելի ինքնավստահ։
Յուրաքանչյուր օր իմ հիշողության մեջ պահպանվեց յուրովի։ Սեբաստացիական վերապատրաստման թղթապանակս հաստափոր գրքի է նմանվում։ Այն պահ եմ տալիս հիշողությանս՝ անընդհատ թերթելու պայմանով։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s