Խալիլ Ջիբրան՝ Մարգարեն (հատված)

Խալիլ Ջիբրան
1883-1931թթ․

Երեխաների մասին
Մի կին՝ երեխան գրկին, ասաց․ «Խոսի՛ր մեզ հետ Երեխաների մասին»։
Եվ նա այսպես ասաց․
-Ձեր երեխաները ձեր երեխաները չեն։ Նրանք որդիներ ու դուստրեր են Կյանքի ձգտման։
Նրանք գալիս են ձեր միջով, բայց ոչ ձեզանից,
Ու թեև նրանք ձեզ հետ են, ձեզ չեն պատկանում։

Դուք կարող եք տալ նրանց ձեր սերը, բայց ոչ ձեր մտքերը,
Քանզի նրանք իրենցն ունեն։
Դուք կարող եք բնակեցնել ձեր տանը նրանց մարմինները, բայց ոչ հոգիները,
Քանզի նրանց հոգիները վաղվա տանն են բնակվում, որ դուք այցելել չեք կարող նույնիսկ ձեր երազներում։
Դուք կարող եք ձգտել նրանց նման լինել, բայց ոչ նրանց դարձնել ձեզ նման,
Քանզի կյանքը չի գնում հետ, ոչ էլ երեկվա օրվա մեջ է միշտ մնում։
Դուք աղեղներն եք, ձեր զավակներն էլ՝ կենդանի նետերը,
Աղեղնավորը տեսնում է նշանակետն անսահմանության ճանապարհի վրա, և Նա իր ողջ ուժով ձգտում է ձեզ, որպեսզի իր նետերը հեռու և արագ թռչեն։
Ուրախությամբ ճկվե՛ք աղեղնավորի ձեռքում,
Քանզի որքան որ Նա սիրում է թռչող նետը, այնքան էլ սիրում է ամուր, հաստատուն աղեղը։

Քյուրքչյան հրատարակչություն
2016թ․, էջ 21-22

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s