Հիմնադրույթներ․ Սեմյոն Սոլովեյչիկ՝ «Երես առած երեխաներ»

Երեխաներին երես տալն անհրաժեշտ է:

Երեսառած երեխան լսող դեռահաս է: Երեխաներին երես տալն անհրաժեշտ է:

Հազվադեպ են երեսառած երեխաները ժլատ մարդ դառնում:

Երես տված երեխաները երջանիկ երեխաներ են, իսկ երջանիկ երեխաները երջանիկ մեծահասակ են դառնում:

Երես չտված երեխան, որ դաստիարակվել է խիստ կանոններով, որ շրջապատված է ամենատարբեր ՙչի կարելի՚-ներով ու ՙչհամարձակվես՚-ներով, որ կյանքի առաջին տարիներից ծանոթ է պատիժներին, ամենից առաջ իրեն է խղճում, կենտրոնանում սեփական անախորժությունների ու դժբախտությունների, իր անձի վրա: Նա էգոիստ դառնալու ավելի մեծ հնարավորություն ունի:

Ազատության սովոր երեխայի համար դժվար կլինի հարմարվել դպրոցի կանոններին, նա շատ գլխացավանք կպատճառի իր ուսուցիչներին: Բայց ո՞վ է ասել, որ դաստիարակության իդեալը հոգսից հեռու դաստիարակությունն է:

Երես առած, փոքր հասակում ոչ մեկից չվախեցող երեխաներն ավելի արագ են հասնում բարոյական անկախության, ինչը հոգեբանները համարում են անձի ամենակարևոր որակներից մեկը: Երեխաներին երես տալն անհրաժեշտ է:

Օգտվելով տարիքի և ուժի առավելությունից՝ մենք երեխաներից անխղճորեն խլում ենք ամենաքաղցր զգացողությունը՝ հաղթանակի զգացումը: Յուրաքանչյուր մայր իր երեխային ուտելիքի ամենալավ կտորն է տալիս: Բայց բախումների ժամանակ հաղթանակը՝ ուրախության այդ քաղցր պատառը, նա ձգտում է խլել: Եթե յուրաքանչյուր բախումից երեխան պարտված է դուրս գալիս, ե՞րբ է նա հաղթել սովորելու: 

Միայն երեսառած երեխան է կարողանում նեղացնողին պատասխանել, ընդ որում բացահայտ և ոչ թե ՙտականց՚: Երես տված երեխաները մեծանում են ավելի համարձակ, քանի որ չգիտեն, թե ինչ է վախը. մանկության տարիներին նրանք վախենալու բան չեն ունեցել: 

Մանուկ հասակում երես տված երեխային 11-13 տարեկանում կարելի է շատ խիստ պահել՝ առանց վախենալու, թե նրա կամքը կկորտրվի:

Համբերություն, ահա թե ինչը հաճախ չի բավարարում ծնողներին:  Բնությունն իր գործն է անում, բնույթը չի կարող ավելի արագ զարգանալ միայն այն պատճառով, որ մարդու խելքին փչել է հեռուստացույց հորինել ու երեխային նստեցնել այդ նկարներով ապակե խողովակի առաջ: 

Նյութը՝ հղմամբ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s