Ագարակային պատում 2․ Մուտքի ճամբար՝ օր 4-րդ

Արդեն ավելի համարձակ ենք դարձել։ Առաջին անգամ, երբ գնացինք Ագարակ, մի տեսակ վախվորած էինք, բայց այս անգամ մենք ուժեղ աղջիկներ էինք, որոնց համար ագարակային ոչ մի փորձություն այլևս խնդիր չէր։ Կարծես ներքին պայմանավորվածության մեջ լինեինք․ կազմակերպված ու «հավեսով» աշխատում էինք։ Այդ ամենից միայն նոր թխվող լավաշի հոտն էր պակասում։ Զգացի՞ք հոտը․․․ Ես էլ։ Բա խաղո՜ղը։ Դե արի ու մի՛ ասա․
Հացն ու գինին, Տեր կենդանին․․․ (Սասնա ծռեր)։

Օրն այնքան արագ անցավ։
Ագարակին հաջորդող հանդիպումներն էլ մասնիկ առ մասնիկ մեր օրն էլ առավել հետաքրքիր դարձրին։ Գրական քննարկում Մարիետ Սիմոնյանի հետ, Ժողովրդական օպերա՝ Մարինե Մկրտչյանի գլխավորությամբ, լող՝ Անուշ Ղամբարյանի օգնությամբ և, իհարկե, արատեսյան ճամբարի ծրագրի քննարկում Տաթև Բլեյանի հետ։
Հրաշալի օրեր ենք անցկացնում։ Մենք շփվում ենք միմյանց հետ առանց սահմանների՝ մեր մեջ գոյություն ունեցող սահմանները ջնջելով։ Արատեսն ավելի, քան կփոխի ամեն բան․․․

Օրվա անցուդարձը՝ տեսանյութով։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s