Մուտքի ճամբար․ օր 3-րդ՝ քառակուսի շրջանը

Պիկասոյի հավերժական աչքը
Հանգուցակետ
Աստղերն արդեն երևում են
Տե՛ս ապակու պարզությունը

Արարման օր էր․․․
Հյուսիս-ում էինք՝ Վիգեն Ավետիսիս քանդակի դպրոցում։ «Բանգլադեշը 100 սովորողի աչքերով» նախագծի շրջանակներում ստեղծեցինք մերը։ Յուրաքանչյուրս մեզ մի փոքր արվեստագետ զգացինք։ Առավոտյան կավի հետ շփումն այնքան հանգստություն պարգևեց։ Կերտում էինք․ յուրաքանչյուրիս շուրջ անտեսանելի քող կար։ Ամեն մեկը կարծես իր իսկ աշխարհում էր՝ իր երազանքների տնակում։
Այնքան տարբեր ու հետաքրքիր էին մոտեցումները։ Կարծես բոլորին թղթեր էին տվել ու ասել՝ գրեք ձեր մասին։ Ու գրում էինք․․․ Ամեն մի աշխատանք մեր շրջված ես-ն էր՝ առանց պատուհան ու դուռ տներ, փակ պատուհաններ ու դռներ, հեքիաթային աշխարհից մեզ այցելած սնկանման տունիկներ, ճարտարապետական ժամանակակից շենքների կրկնօրինակներ և այլն։
Ես էլ իմն էի ստեղծում․ շրջանաձև տուն, որի պատուհանները վերևից էին, առարկայնորեն՝ տանիքի փոխարեն պատուհաններ էին։ Տանը կից ստեղծեցի մի հարթակ՝ կրկին պատուհանով, բայց իրական շենքի դեպքում այն կլիներ և՛ շրջանաձև պատուհանով, և՛ ամբողջությամբ ապակյա։ Աջ կողմում փորձեցի բնության հետ համադրվող ինչ-որ բան ստեղծել՝ խորշային հատված, որը և՛ քարանձավ էր, և, որ ամենակարևորն է, աստիճանային թեք հարթություն, որով բարձրանալիս ավելի ու ավելի
մոտ կհայտնվեի աստղերին՝ իմ իսկ ստեղծած բացօթյա աստղադիտարանում ու ընթերցարանում։ Իմ պատկերացումներում այդ հատվածը բնական ժայռաբեկոր պետք է լինի։
Վերջնական պատկերացրեք՝ արևը տանիքային պատուհաններից անմիջապես ողողում է ամբողջ տունը, անձրևների ժամանակ էլ կզգաս կաթիլի հարվածի գեղեցկությունը, տանդ կից հատվածը հսկայական ապակի է՝ պատուհանով՝ տեսանելին տեսանելիի մեջ, և հսկայական ժայռ՝ քարանձավային հատված ստանալու, ընթերցանության և աստղերը դիտելու համար, տունդ էլ գտնվում է բարձրահասակ ծառերի կենտրոնում։ Է՜խ, երազեցի ու անցա (բայց դեռ հետ կգամ)։
Մտքի մարզումից հետո անցանք մարմնին՝ մարմնամարզությանը, և կրկին վերադարձ մտքին՝ շախմատ։ Անցումներն այնքան հետաքրքիր էին։ Հաջորդիվ ժողովրդական օպերայի միջոցով հոգևորն էլ հարստացնելով՝ լող։ Օրը գերհագեցած էր, բայց ոչ ծանրաբեռնված։ Գուցե կրկնվում եմ, բայց դժվարությամբ կհիշեի մանրամասներ, եթե ամբողջ օրը պատումային նյութի վրա հիմնված լիներ, իսկ այսպես ֆիզիկական և մտավոր բալանս կա։

Օրվա ամփոփ ֆոտոշարքը՝ ստորև․

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s