Ճամբարային շաբաթ՝ ամփոփում

Դե, ինչպես արդեն գիտեք, հուլիսի 22-26-ը՝ որպես կամավոր, անցկացրի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզի երևանյան ճամբարում։ Առաջին իսկ օրվանից զգացի Արևելքում տիրող ջերմությունը․ նրա շողերն ինձ էլ հասան։ Ծրագրի ղեկավար Նառա Նիկողոսյանի ջերմ ընդունելությունը դրեց անմոռանալի շաբաթվա սկիզբը։ Թե աշխատակազմը, թե ճամբարականներն ու ընդհանուր միջավայրը հարազատություն ունեին իրենց մեջ։
Մուտքն Արևելք նոր հնարավորություններ ընձեռեց ինձ։ Յուրաքանչյուր հաջորդող օր ենթադրում էր որևէ նոր ու հետաքրքիր մոտեցում՝ կավագործություն, հեծանվավարություն, թենիս, մուլտֆիլմի դիտում-քննարկում, նկարչական տարատեսակ մոտեցումներ, երեխաների ստեղծագործական ունակությունների զարգացում, երգ ու պար և այլն, և այլն։ Ճամբարի ղեկավար Լիլիթ Սարգսյանի ծրագիրը տեսական և գործնական շերտերի համադրում էր, որն ամփոփվեց լավագույնս․ հուլիսի 29-ը անցկացրինք Սևանի «Ժայռ»-ում։

Սեբաստացիական ամեն բան՝ ճարտարապետությունից մինչև անձնային շփում, ի ցույց դրեց «դպրոց» հասկացության բարձր արժեքները։ Ծանոթացա դպրոցի՝ համընդհանուր պատկերացումներից ամբողջությամբ տարբերվող համակարգին։ Համալսարանական տարիներին ինքս ինձ հետ ներքին պայմանավորվածության մեջ էի՝ դասավանդելու դեպքում խախտել պարտադրված ծրագրային համակարգը և կրթությունը բերել գործնական դաշտ։ Ու այսօր ես այնտեղ եմ, որտեղ ամեն օր վերագտնում եմ ինքս ինձ։ Երեխան այստեղ դիտարկվում է ոչ թե որպես «պարտադիր ուսուցման գործիք», այլ որպես ստեղծագործող ու պրպտող անհատ։
Միշտ հիացել եմ հայ մանուկների երևակայության թռիչքներով։Կա արվեստագետի ներքին մղում, որին պետք է նախապատրաստել թռիչքի։ Շփվելով Արևելքի ճամբարականների հետ, զգացի, որ նրանք ունեն ինքնադրսևորման բոլոր հնարավորությունները։ Դա, իհարկե, միմիայն կծառայի ի նպաստ մեզ և մեր ապագայի։
Շնորհակալ եմ, Արևելքի շողեր ))
Իսկ իմ ճամփորդությունը կրթահամալիրում շարունակվում է։ Հաջորդիվ՝ «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար ։

One comment

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s