Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 67765638_104177837588994_7757268049668866048_n.jpg
Ձեզ ժպտում է Արևելքը

Արևելքը Սևանի գրկում էր։ Ճամբարային շաբաթը ամփոփվեց լավագույնս։ Դեպի Սևան ուղին ճամբարականների համար դարձավ ուսուցողական ուղևորություն, որի ընթացքում, հանդիպած հուշարձանները տեսնելով, երեխաները հայտնում էին սեփական տեսակետը տվյալ աշխատանքի վերաբերյալ։

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 67404674_104181487588629_3086061889122205696_n.jpg
Ճամբարական Համլետն ուներ Սևանը
մաքուր պահելու իր եղանակը

Մարզից մարզ անցումը ստեղծեց Հայաստանի վիրտուալ քարտեզը։

Գետերը, ծառերը դիտարկվեցին իրենց էկոլոգիական նշանակությամբ՝ քննարկման թեմա դարձնելով նաև Սևանա լճի մաքրության որոշ հարցեր։

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 67263163_104176857589092_613457592001232896_n.jpg

«Ժայռ»-ը մեզ ընդունեց գրկաբաց՝ իր ջերմ ու տաքուկ թևերի մեջ առնելով։ Արև, ծով, ծառեր, վրաններ՝ կատարյալ հանգստի գրավականները։

Ճամբարականների համար օրը միայն ճամփորդությամբ ու սևանյան լողով չէր սահմանափակվում։ Նախ լիճը, արդեն իսկ «կախարդական» լինելով, երեխաների համար դարձավ առասպելական հերոսների հանգրվան։ Հրեղեն ձին ու Քուռկիկ Ջալալին, ինչպես ներկայացրեց ճամբարի ղեկավար Լիլիթ Սարգսյանը, ջրային ոգիներ լինելով ու ջրից ուժ ստանալով, երեխաներին էին փոխանցելու իրենց կախարդական ուժն ու կատարելու էին նրանց երազանքները։

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 67168645_104186587588119_2504239621769003008_n.jpg
Խաղի որոշիչ պահը


Տարատեսակ խաղերը՝ ջրային և ցամաքային վոլեյբոլ, լողի մրցույթներ, ֆուտբոլ, գործագործ և այլն, բոլորին ակտիվ շարժման մեջ էին պահում։


Մեր «կապուտակ» օրվա լուսանկարները ստորև՝ տեսանյութով
https://www.youtube.com/watch?v=3YKWmSDO11A