Էսթետը

Ծանոթացե՛ք, Դավիթն է։ Սևանի «Ժայռ»-ում էինք։ Ֆուտբոլ էինք խաղում, ու մի պահ Դավիթը հեռացավ խաղացողներից։ Զբոսնում էր։ Պտտվեց, պտտվեց ու գտավ իրեն հարմար մի տեղ։ Բավականին երկար ժամանակ նստել էր մենակ` անդորրության ու զիլ աղմուկի միջև։ Մոտեցա։ Հարցնում եմ.
-Դավիթ ջան, ի՞նչ է պատահել, ինչու՞ չես խաղում։
Կտրուկ շրջվեց, զարմացած ու խոշորացրած աչուկներով նայեց ինձ ու ասաց.
-Վա՜յ, ընկեր Արմինե, ես Սևանին եմ նայում։
Ու իմ առջև հայտնվեց էսթետը։ Նա ուներ տիեզերականի զգացողություն։ Այնքան մեղավոր զգացի ինձ։ Կարծես հասարակ մկրատով կտրած լինեի ոսկեթելը…
Ու մենք նայում էինք Սևանին։ Կարծես երկու իրարամերժ տարածությունների միջև լինեինք. Դավիթը` շարժման ու պատկերի, ես` ժամանակավորի ու հավերժի։ Նա կարծես կտրված էր իրականությունից, տեսնում ու զգում էր մի բան, որը մեր երակներում օր օրի մեռցնում է առօրյա թոհուբոհը։
Աստիճանաբար հեռացա` թողնելով նրան մեզ համար անիմանալի եզերքներում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s