Առասպելական իրականություն

Երբևէ առասպելը վերակենդանանու՞մ է քո իրականության մեջ։ Մենք՝ մեծերս, գրեթե միշտ վախենում ենք մեր ենթագիտակցական մաքրությունը իրականություն բերել։ Վանդակում ենք այն որքան հնարավոր է ամուր՝ կորցնելով ինքներս մեզ իրականում։ Իսկ նրա՞նք՝ երեխաները։ Նրանց աշխարհն ու պատկերացումները փրկում են մեզ՝ արտացոլելով մեր վանդակած առասպելը՝ ՄԵԶ։
Ջոնն ու Կարենն են։ Կարծես բնությունը գրկել էր նրանց, շոյում էր մեղմի՜կ, ժպտում ու հիանում էր իր ստեղծածով։ Բացել էր առասպելների հայելային վանդակն ու շղթայում էր հակադիր աշխարհները։
Տղաները սուզվել են կապտականաչավուն հեռավոր հորիզոնը։ Սպասում են։ Կգա։ Հիմա՛։ Չէ, չի գալիս։ Բայց ու՞ր է․․․
-Ընկեր Արմինե,- հարցնում է Կարենը,- բա ու՞ր է ձին։
— Ի՞նչ ձի, Կարեն ջան։
Ընկեր Լիլիթն ասաց, որ եթե մենք կանչենք Հրեղեն ձիուն, նա ջրի միջոցով կլսի մեզ ու կգա։ Սպասում ենք, բայց չի գալիս,- դժգոհում է Ջոնը։
Իմ ենթագիտակցության վանդակները փուլ եկան։ Առասպելներս ճախրում են կապտաճերմակ երկնքում, պար են գալիս ջրերի հետ։ Հանդիպում են իմ ու տղաների առասպելները․ որքան ընդհանուր բան կա։ Իմ Հրեղեն ձին վաղուց չէր ճախրել, անգամ երազներումս չէր գալիս։ Տղաները ապրեցրին նրան․․․
Վերադառնում եմ «իրականություն»։
-Տղանե՛ր,- դիմում եմ նրանց,- Հրեղեն ձին ձեզ կայցելի ձեր երազներում։
— Բայց ինչու՞ իրականում չի գալիս,-Կարենն է։
— Եթե իրականում ձին գա, նրան կվանդակեն, ու ձեր երազանքներն անկատար կմնան։
-Ուրեմն Հրեղեն ձին թափանցիկ է՞,- բացահայտում է Ջոնը։
— Այո․․․
— Ես հիմա կքայլեմ, չեմ տեսնի ձիուն ու նրան հարվածելով կընկնեմ։
Ծիծաղում ենք։ Կարենի պատկերացումն էր։
Գնում ենք ճաշելու։ Լսվում է ջրի ճողփյունը․ առասպելները պար են գալիս․․․

Նրան գտած՝ ժպտում են : )

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s