Կհարցնեք, թե ո՞րն է ինձ համար ամենաստացված օրը։ Պատասխանեմ․ երբ երեկոյան տուն ես վերադառնում գերհոգնած, բայց այդ հոգնածությունը ոչ թե ծանր աշխատանքի հետևանք է, այլ ուղղակի «բում» օրվա արդյունք։ Եվ երբ անգամ այդ վիճակում դու պատրաստ ես հավաքել բոլոր ուժերդ և կրկնել նորից ու նորից, նորից հոգնես ու չհոգնես, երեխայի նման անհամբերությամբ սպասես, թե երբ է լույսը բացվելու։ Ես հիմա այդ վիճակում եմ։ Այդ ամենի պատճառը այն է, որ ես ինքս էլ երեխա եմ երեխաների հետ ու յուրաքանչյուրն այստեղ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, ունի այդ հնարավորությունը։ Մենք այստեղ չենք զսպում մեր էմոցիաները, չենք թաքցնում մեր զգացմունքները, մենք զգում ենք ազատ մարդուն ու հենց ազատությունը։

Մեր ճախրանքները ֆոտոշարքով՝ ստորև․