Ահա ևս մեկ գերհագեցած օր։Գնալով ավելի ու ավելի եմ կապվում երեխաների հետ։ Օրագրային գրառման է նմանվում, չէ°։ Գուցե և այդպես է։ Սիրով պետք է նշեմ, որ սեբաստացիական օրագիրս իր մեջ միայն դրականն ունի և, վստահ եմ, այդպես էլ շարունակվելու է։Այսօր ևս օրը սկսվեց առավոտյան մարմնամարզությամբ, հաջորդեցին լողը, նախաճաշը, հեծանվավարությունը, նկարչությունն ու կրկին` լող։ Ճաշից հետո դիտեցինք”Անահիտ” մուլտֆիլմը։ Օրն ամփոփվեց լողով։Սա, իհարկե, հիմնական ծրագիրն է։Օրվա ընթացքում այնքան հետաքրքիր ու անսպասելի դեպքեր են կատարվում։ Այդ ամենի մասին ստորև ` լուսանկարներով.