Ճամբարային շաբաթ. օր 2-րդ՝ ակտիվ շարժման մեջ

Յուրաքանչյուր օր նորը տեսնելու, սովորելու, ճանաչելու բազում հնարավորություններ է ընձեռում։ Այս օրը ճամբարականներին, այդ թվում նաև ինձ, տվեց ստեղծագործելու, պրպտելու, սեփականը կերտելու հնարավորություններ։ Առավոտյան մարմնամարզությանը, նախաճաշին հաջորդեց ստեղծագործական աշխատանքը` կերպարվեստի միջոցով, որից հետո ճամբարականների ամենասիրելին` լողավազանը, զովացրեց նրանց ամռան տապին։

Ես ինքս էլ սովորողների հետ սովորող լինելով` այսօր զգացի կավի մեղմությունը։ Կավագործության ընթացքը փոքրիկներին ճանաչելու նոր ասպարեզ է բացում. նրանք մտապատկերը տեղափոխում են իրական դաշտ ու կերտում իրենց իսկ փոքրիկ մասնիկները։ Անխոս, հաճելի ու հետաքրքրական էր կավագործության ընթացքը։ Լավագույն աշխատանքները կթրծվեն և կներկայացվեն ցուցահանդեսում։

Օրվա ընթացքում գրեթե երկու ժամ` տարբեր փուլերով, զբաղվեցինք հեծանվավարությամբ։

Օրվա կադրերը` ստորև.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s