
Ահա և սկսվեց երկրորդ շաբաթը «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»-ում: Առաջիկա մի քանի օրն անցկացնելու ենք ճամբարականների հետ:
Ես իմ քայլերը սկսեցի «Արևելյան դպրոց-պարտեզ»-ում: Ամեն ինչ ստեղծված է երեխաների հանգիստն ապահովելու համար` նախաճաշ և ճաշ, երեքանգամյա լող, նկարչության դաս, տարատեսակ խաղեր և այլն, և այլն:
Օրը դրական անվանելը կնշանակի ուղղակի ոչինչ չասել: Այն հագեցած էր անսահման ջերմությամբ ու սիրով:

Ինչպես հաճախ նշում են` երեխաները փոքրիկ փիլիսոփաներ են: Յուրաքանչյուրն իր հոգու գույներով ներկեց իր իսկ պատկերած արևը:
Երեխաների հետ զրուցելու ընթացքում նկատելի էր նրանց մտածելակերպի յուրահատկությունը (շրջան կազմած` խոսել ենք ուղեղի որոշ գործառույթների, երազների, յոգայի մասին` տեղում յոգայի մի քանի դիրքեր ընդունելով և փորձելով զգալ լռությունը):

Ամենահաճելի պահերից մեկը երեխաների ցուցաբերած վերաբերմունքն էր տարածքում հայտնված շան նկատմամբ: Նրանց հոգատարությունն այն աստիճանի հասավ, որ շունն ինքը հեռացավ` չդիմանալով իրեն շրջապատած այդչափ սիրուն:
Մեր հրաշալի օրվա մնացյալ կադրերը` ստորև.











