Բլոգային ուսուցում. օր 3-րդ՝ Քանդակի միջազգային փառատոն

67301403_2083682898606288_1798931293694590976_n

Բլոգային  ուսուցման երրորդ օրը  հագեցած էր արվեստի շնչով: Հուլիսի 19-ին, ավարտելով բլոգային ուսուցման դասընթացը, մասնակցեցինք «Քանդակի միջազգային փառատոն»-ին: Այն նախաձեռնել էին իտալացի քանդակագործ, «Կարարայի Գեղարվեստի ակադեմիա»-ի դոցենտ  Մասիմո Լիպին և «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»-ի քանդակի դպրոցի ղեկավար, հայ ժամանակակից քանդակագործ  Վիգեն Ավետիսը: Փառատոնի մասնակից քանդակագործներն իրենց աշխատանքները ցուցադրեցին կրթահամալիրի «Մայր դպրոց»-ի պուրակում, որից հետո «Մարմարյա սրահ»-ում տեղի ունեցավ փառատոնի ամփոփում, որի ընթացքում  մասնակիցներին հանձնվեցին պատվոգրեր և խորհրդանշական  գինիներ` պատրաստված կրթահամալիրի սաների կողմից: Հրաշալի կատարումներ հնչեցին «Սեբաստացիներ» ուսուցչական  և վոկալ համույթների, «Տիեզերք» բենդի, դաշնակահարուհի Լիլիթ Առաքելյանի կողմից:
Փառատոնը  միավորող կամուրջ էր աշխարհի տարբեր երկրներից ժամանած քանդակագործների համար:  Յուրաքանչյուր քանդակ  կարծես  իր ներսում կրում էր հայ հոգու  և   հեղինակի  յուրօրինակ մտածելակերպի  միաձուլված գաղափարը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s