
- Նախագծի անվանում
Արվեստի զարգացման գրական-գեղարվեստական ուղղությունների դասընթաց-քննարկում։
- Նախատեսված է 12-18 տարեկանների համար։
- Մասնակիցներ
MSKH-ի սովորողներ, դասավանդողներ, արվեստագետներ, գրաքննադատներ, ժամանակակից գրողներ և այլք:
- Իրականացման տևողությունը
Յուրաքանչյուր տարիքային խմբին համապատասխան կկազմվի առանձին ծրագիր` համապատասխան տևողությամբ: Օրինակ՝ տարիքային փոքր խմբերի համար, հիմքում ունենալով հեքիաթների և դիցաբանական ուղղության հարստությունը, առավել մանրամասն քննությունը, ծրագիրը կարող է տևել երկու շաբաթից մինչև մեկ ամիս:
- Նպատակը
Սովորողներին ծանոթացնել համաշխարհային մշակույթում պատմական տարբեր շրջափուլերում ձևավորված գրական-գեղարվեստական ուղղություններին, դրանց առաջացման նախադրյալներին, զարգացման կամ անկման պայմաններին` նպաստելով նրանց ստեղծագործական-քննադատական մտքի զարգացմանը:
- Խնդիրները
Ծրագիրը պետք է նպաստի սովորողի գրական-դատողական, փիլիսոփայական-հոգեբանական առանձնահատկությունների վերհանմանը․սովորողը կդիտարկի արվեստը իր հիմնական առանձնահատկություններով` ինքն իրեն տեսնելով նոր արվեստի հիմքում:
- Մասնակիցների նախնական կարողություններ և հմտություններ
Գրական որոշ ստեղծագործությունների մասնակիցները պետք է ծանոթ լինեն` ըստ դպրոցական ծրագրերի:
- Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)
Փոխանցելով որոշակի գիտելիք` բացահայտել սովորողների մտային առանձնահատկությունները` հնարավորինս դրանք կիրառելով արվեստի և գրականության նոր հնարավորությունների բացահայտման գործում:
- Միջավայրը (նշել իրականացման վայրերը)
Յուրաքանչյուր ուղղության ներկայացման առաջին օրերը` ՄՍԿՀ, ամփոփումը` համապատասխան թանգարան, պատկերասրահ, թատրոն, կինո և այլն:
- Անհրաժեշտ գործիքները
Համակարգիչ` համապատասխան պատկերներով, դիագրամներով, տեսանյութերով, երաժշտական կատարումներով և այլն։
- Կիրառվող մեթոդները
Ներկայացում դասավանդողի կողմից, սեփական կարծիքի արտահայտում և տեսակետների առաջքաշում, հարց ու պատասխան մասնակիցների և դասավանդողի, որևէ գրողի կամ արվեստագետի միջև` համապատասխան քննարկվող ուղղության:
- Համագործակցային գործունեություն
Ենթադրում է հանդիպումներ դասախոսների, արվեստագետների, գրողների, գրաքննադատների հետ, համագործակցություն «Գրքամոլ» գրական ակումբի, տարբեր ամսագրերի և հրատարակչությունների հետ:
- Խմբային գործունեություն
Ենթադրում է փոխհամաձայնեցված և բաց քննարկումների համակարգ:
- Հետազոտական-որոնողական գործունեություն
Սովորողի կողմից արվեստի յուրաքանչյուր ճյուղ կարող է դիտարկվել որպես տիեզերական անչափելի գաղտնիքներ պարունակող համակարգ` յուրաքանչյուր անգամ նորի բացահայտման հեռանկարով, ինչը պրպտելու, համեմատելու, հակադրվելու և բազմաթիվ այլ հնարավորություններ կընձեռի:
- Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ (տեղադրել հղումները)
Քանի որ ծրագիրը բավականին ընդգրկուն է, ցանկը կներկայացվի յուրաքանչյուր գրական ուղղության ծրագրին համապատասխան: Յուրաքանչյուր ծրագիր ներառելու է համապատասխան տեսական և գործնական նյութեր`տվյալ ուղղությանը համապատասխան ստեղծագործությունների, ֆիլմերի, թատերական ներկայացումների, երաժշտական կատարումների և այլնի ուսումնասիրություն:
- Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
Նախագծի հիմքում լինելու է տեսադասը: Առաջին օրը կլինի պատմական ակնարկ, հիմնական առանձնահատկությունների վերհանում, տվյալ ուղղության ստեղծման, զարգացման, անկման նախադրյալների վերհանում: Կքննարկվի, թե տվյալ ուղղությունը ինչ ազդեցություն է թողել ոչ միայն համաշխարհային մշակույթի, այլև, ընդհանրապես, մարդկային հասարակարգի բոլոր խավերի վրա:
Հաջորդ հանդիպմանը լինելու է դաս-քննարկում: Սովորողները փոխանակվելու են կարծիքներով, առաջարկելու են, օրինակ, որևէ երկի հանգուցալուծման սեփական տարբերակը` այդ կերպ կիրառելով ժամանակակից գրականության ամենատիրապետող եղանակներից մեկը` միֆաքայքայումը:
Ամփոփման հիմքում լինելու է, օրինակ, թանգարանային այցելություն-քննարկում:
Կախված տվյալ ուղղության առանձնահատկություններից (կլինեն անհատական ստեղծագործական օրեր` որևէ ուղղության մոտիվներով)՝ հաջորդ հանդիպումը կնվիրվի սովորողների անհատական ստեղծագործությունների ներկայացում-քննարկմանը:
- Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդությունները, համագործակցությունները, կրթական փոխանակումները
Ճամփորդական ծրագիրը ներառելու է արվեստագետների տուն-թանգարանների, ճարտարապետական շինությունների և այլ այցելություններ:
Ծրագրի շջանակներում համագործակցելու ենք գրականագետների, պատմաբանների, գրողների, երաժիշտների, նկարիչների, քանդակագործների և արվեստի այլ ճյուղերի ներկայացուցիչների, գրական ակումբների, հրատարակչությունների հետ:
- Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները
Ծրագիրը կարող է նպաստել սովորողների գրական-քնադատական մտքի զարգացմանը, ինչը հնարավորություն կտա նրանց ստեղծագործական նոր հնարավորությունների բացահայտման: Օրինակ` պոստմոդեռնիստական ուղղությունների ամփոփման արդյունքում կկազմակերպվի սովորողների կողմից պատրաստված քանդակների բաց ցուցադրություն: