
Դսաընթացի առաջին օրը կային նկատելի երևույթներ, որոնք նպաստեցին դպրոց ժպիտով մուտքին։ Նշենք կետերով․
- ընդունելությունը
Բարեհամբույր ընդունելությունը դրական շարունակության առաջին գրավակնն է։ Իհարկե, շարունակությունն ավելին էր, քան զուտ դրական անվանելը։
- քայլքը Կենտրոն-Հյուսիսային դպրոց-Մայր դպրոց երթուղով
Այն ադապտացման որոշակի հնարավորություն ընձեռեց և տեսանելի դարձրեց դպրոցի գեղարվեստական կողմի որոշ առանձնահատկություններ (քանդակագործների պուրակ, դպրոցի ներքին և արտաքին դիզայն, բաց՝ անցանկապատ տարածություն)։
- բլոգային ուսուցում
Ուսուցանող Նվարդ Սարգսյանի կողմից կատարվեց հետևողական և մանրամասն դասավանդում։ Յուրաքանչյուրի նկատմամբ դրսևորվեց անհատական մոտեցում, ինչը նպաստեց դասընթացի էլ առավել հաճելի ընթացքին։
- փոխշփում
Անմիջական շփումը, ինչպես նկատվեց, դպրոցի էական հատկանիշներից է։ Յուրաքանչյուր մասնագետ, անգամ հայացքով, թողեց հաճելի տպավորություն։