
Ողջույն։ Ես Արմինե Մովսիսյանն եմ, 24 տարեկան մի աղջիկ, ով ունի ձգտումներ, նպատակներ և երազանքներ։ Ես ծնվել եմ Սևանի ափին գտնվող Վարդենիկ գյուղում։ 2002-13թթ․ սովորել եմ տեղի Ս․ Մխոյանի անվան կրթահամալիրում։
2011-13թթ․ եղել եմ «Համայնքի զարկերակ» երիտասարդական կազմակերպության անդամ, որի շրջանակներում ԱՄՆ-ից ստացած ֆինանսավորման շնորհիվ ի կատար են ածվել համայնքային բարեկարգման մի քանի ծրագրեր։
2013-17թթ․ սովորել եմ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան։
2014-2015թթ․ եղել եմ «Ուսանողական խորհրդի», 2014-16թթ․՝ «Ուսանողական գիտական ընկերության» անդամ՝ ներկայացնելով գիտական զեկուցումներ։
2017-19թթ․ սովորել եմ նույն ֆակուլտետի մագիստրատուրայում՝ «Համաշխարհային գրականություն և գրականության տեսություն» ամբիոնում։
Նախասիրություններից են զբոսանքը, հեծանվավարությունը, ընթերցանությունը, կինոդիտումն ու թատերական ներկայացումները և այլն։
Գրականության ասպարեզում սիրելի հեղինակներից են են Վ․ Հյուգոն, Հերման Հեսսեն, Լևոն Խեչոյանը, Դեն Բրաունը, Խալիլ Ջիբրանը, Էլիֆ Շաֆաքը և այլք։
Երաժշտական նախասիրությունները բավականին տարբեր են՝ փոփ, ռոք, դասական, ջազային որոշ կատարումներ (Տիգրան Համասյան), էթնիկ երաժշտության ժամանակակից մշակումեր («Հող»՝ Հայկ Կարոյի Կարապետյանի և Հարություն Չքոլյանի գործիքավորմամբ) և այլն։
Պարային կատարումներից նախընտրում են հայկական ազգային պարարավեստը (տիրապետում եմ մի քանի պարերի՝ «Մշո խըռ», «Վերվերի», «Գորանի» և այլն), իսպանական պարերը (սիրում եմ դիտել, չեմ տիրապետում), բալետային կատարումները։
Կերպարվեստն ու քանդակագործությունը արվեստի սիրելի ճյուղերից են։ Սիրելի հեղինակներից են Միքելանջելոն, Լեոնարդո դա Վինչին, Ֆրանցիսկո Գոյան, Էդգար Դեգան, Վարդգես Սուրենյանցը, Ռոդենը, Արտաշես Հովսեփյանը և այլք։